Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արյան կենսաքիմիական հետազոտություն. ճարպեր. abmed.am

Արյան կենսաքիմիական հետազոտություն. ճարպեր. abmed.am

Խոլեսթերին -ԲԽԼՊ


Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի ցուցանիշ է: Բարձր խտության լիպոպրոտեիդները կիրառվում են ճարպերի վերամշակման և օրգանիզմից դուրս բերման ժամանակ, այդ պատճառով դրանք ստացել են «լավ խոլեսթերին» անվանումը:

Նորմայում` 1,03–1,55 մմոլ/լ:

Բարձր արժեքների դեպքում անոթային վահանիկների առաջացման ռիսկը ցածր է, ցածրի դեպքում` հնարավոր է աթերոսկլերոզի զարգացում նույնիսկ ընդհանուր խոլեսթերինի նորմալ արժեքների դեպքում:

Խոլեսթերին-ՑԽԼՊ


Ցածր խտության լիպոպրոտեիդները «վնասակար» խոլեսթերինի հիմնական տեղափոխողներն են, որն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով:

Նորմայում` 0–3,3 մմոլ/լ:

Մակարդակի բարձրացումը խոսում է աթերոսկլերոզի ռիսկի մասին:

 

Խոլեսթերին
Ընդհանուր խոլեսթերին


ԲԽԼՊ և ՑԽԼՊ արժեքների գումարն է:

Նորմայում` 5,2 մմոլ/լ:

Ընդհանուր խոլեսթերինի նվազեցումը կարող է բերել հոգեֆիզիոլոգիական շեղումների, վերարտադրողական ֆունկցիայի խանգարման, բարձրացումը՝ շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի զարգացման:

Չափազանց խիստ պայքարն արյան մեջ խոլեսթերինի մակարդակի դեմ կարող է վնասել առողջությանը: Խոլեսթերինը մասնակցում է սեռական հորմոնների սինթեզին, կարևոր է հղիների մոտ պտղի ճիշտ ձևավորման համար, բջջաթաղանթի անհրաժեշտ կենսական բաղադրիչ է, կարգավորում է ուղեղի գործունեությունը: Չափազանց խիստ սննդակարգը՝ ուղղված օրգանիզմից խոլեսթերինի լրիվ «հեռացմանը», կարող է զգալիորեն նվազեցնել սեռական ֆունկցիան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Տրիգլիցերիդներ


Տրիգլիցերիդները լյարդում ածխաջրային փոխանակության արդյունքներն են: Կարող են նաև արյան մեջ մտնել սննդի միջոցով:

Շաքարային դիաբետի և սիրտ-անոթային ախտաբանությունների ժամանակ, ինչպես նաև հղիության դեպքում տրիգլիցերիդների մակարդակը բարձրանում է:

Լյարդի ախտահարման տերմինալ շրջանում, վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ, անբավարար սնուցման դեպքում՝ նվազում է:

Նորմայում արժեքները բերված են ստորև՝ աղյուսակում:

 

Տրիգլիցերիդներ

 

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ